{ Դպրոցական դասագրքերի մասին ռեպորտաժ եմ նայում ու մի հատ ասելիք ունեմ։ Գրքի հեղինակները հիմնականում խոսում էին այն մասին, թե ինչպես է շարադրված կամ ինչպես է առաջարկվում վերաշարադրել հատկապես մարտի 1-ի դեպքերը։ Ընդգծեմ, որ խոսքը «կես էջի» շրջանակներում շարադրված մտքերի մասին է, որտեղ ինձ ոչ թե միտքը սկսեց անհանգստացնել, այլ գնահատողական բառեր ու բառակապակցությունները. օրինակ «խաղաղ ցուցարար» այլ ոչ թե պարզապես «ցուցարար», կամ ասենք «անցանկալի բախում», եթե կարելի է ասել պարզապես «բախում»։ Մեր պատմաբաններին բնորոշ այս անհասանելի աշխատելաոճը միշտ ինձ զարմացրել ու զայրացրել է, թվում է թե գործ ունենք կարտեզիականության շրջանում աշխատող գիտնականների հետ։ }
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել