Armsport.am-ը գրում է․

«Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինժան գրավել է եվրոպական մի շարք առաջատար ակումբների ուշադրությունը, հաղորդում է Daily Mail-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ 16-ամյա անգոլացու զարգացմանը հետևում են «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Տոտենհեմը»: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրի ՊՍԺ-ի հետ խաղում Կամավինժան յուրահատուկ ռեկորդ էր սահմանել՝ դառնալով Լիգայի 1-ի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն աչքի է ընկել արդյունավետ փոխանցումով:

Ֆուտբոլիստը՝ 16 տարեկան և 9 ամսական տարիքում գոլային փոխանցում է կատարել և օգնել է իր թիմին հաղթանակ տանել 2-1 հաշվով:

Ավելի վաղ Էդուարդոն արդեն մտել էր պատմության մեջ՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, որը ծնվել է 2002 թվականի հունվարի 1-ից հետո և ընդգրկվել Եվրոպայի հինգ ուժեղագույն առաջնություններից մեկը ներկայացնող թիմի մեկնարկային կազմում: Դա տեղի է ունեցել, երբ Կամավինժան «Ռենի» հիմնական կազմում էր «Մոնակոյի» հետ խաղում (2-2) այս տարվա մայիսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել