Armenpress.am-ը գրում է․

Բավականին մեծ Է այն բանի հավանականությունը, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահի աթոռը կպահպանի եւս չորս տարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Շվեդիայում ապրող հայրենակիցների հետ հանդիպմանը:

«Թրամփի նոր հաղթանակի հավանականությունը մեծ Է,-Զարիֆի խոսքը մեջբերում Է Tabnak գործակալությունը:-Դատելով ըստ ամենայնի, նրա տնտեսական քաղաքականությունն ԱՄՆ-ին օգուտ չի բերի երկարաժամկետ հեռանկարում: Այդուամենայնիվ, այն բանի հավանականությունը, որ Թրամփը եւս չորս տարի կձանձրացնի աշխարհին, բավականին մեծ Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել