Tert.am-ը գրում է․

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում ունեցավ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ, որը հեռարձակեց ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում:

Խոսելով մշակույթի մասին, նախարարը նշեց, որ մենք ունենք ոչ թե միջոցների, այլ գաղափարների խնդիր. «Մենք պետք է փոխենք մշակույթի ֆինանսավորման ձևը, հավելյալ արժեք ստեղծող նախագծերին պետք է ֆինանսավորում լինի»:

Վարչապետը նշեց, որ իրենց քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի մարդու և մշակույթի միջև, մարդու և արվեստի միջև կապը ուժեղացելը: «Մենք պետական ֆինանսավորվող միջոցառում ենք ունենում, որի դահլիճում 10 հոգի մարդ է նստած: Հարց՝ ինչո՞ւ է պետությունը փողը ծախսել: Դա նշանակում է, որ կամ ներկայացումը լավը չի, կամ մենեջմենթը լավը»,-ասաց Փաշինյանը և նշեց, որ իրենք այս ուղերձը պետք է բոլոր մշակութային օջախներին հղեն, որ մարդկային հոսքը գնալով ուժեղանա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել