Armenpress.am-ը գրում է․

Հնդկաստանի Հիմաչալ-Փրադեշ հյուսիսային նահանգի իշխանություններն հազարից ավելի զբոսաշրջիկների տարհանում են կազմակերպել հեղեղումների կապակցությամբ, որոնք դժվարացրել են այս տարածաշրջանի ճանապարհային հաղորդակցությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք զբոսաշրջիկներին տարհանում ենք արգելափակված ճանապարհներից: Եթե պետք լինի, գործի կդնենք ուղղաթիռներ»,-հայտարարել Է տեղի իշխանությունների ներկայացուցիչը: Նշվում Է, որ փրկարարական գործողությունն անցկացվում Է Լահոլի եւ Սփիթի օկրուգում: Տեղի իշխանությունները նաեւ 100 բուժաշխատողներից բաղկացած թիմ են ուղարկել տուժածներին օգնելու համար:

Օգոստոսի 20-ին ավելի վաղ հաղորդվել Էր վերջին երկու օրերին Հիմաչալ-Փրադեշի նահանգում մոլեգնող հեղեղումների եւ հորդառատ անձրեւների հետեւանքով 26 մարդու զոհվելու մասին: Ընդամենը օգոստոսի սկզբից ի վեր Հնդկաստանում մոլեգնող տարերքը շուրջ 300 մարդու կյանք Է խլել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել