Քանի որ էսօրվա հանդիպումը Նախագահականում փակ դռների հետևում էր, մի քանի բառով պատմեմ, թե ինչ էր կատարվում: Դե վարչապետը ասեց էն, ինչը երևի մի քիչ առաջ ուղիղ եթերով ա ասել (ուղիղ եթերը չլսեցի, քանի որ ներվերս չհերիքեց էդ մառազմը նորից լսելու), դրան չեմ անդրադառնա էլ: Ուրեմն ներսում կային լիիիիքը մարդիկ տարբեր տեղերից ու շատերը լիդիանշիկ, Ջերմուկի քաղաքապետը, որի որդու հիմնադրամին լիդիանը փող էր տվել, Գնդեվազի նախկին գյուղապետը, որ համայնքի արոտավայրերն ապօրինի վաճառել էր լիդիանին մի քանի հարյուր հազար դոլլարով տղու միջոցով, մի խոսքով լիքը մարդիկ, որոնք չգիտես էլ, թե ինչ էին անում էդ քննարկում կոչվածին, քանի որ էդ ֆորմատով հավաքը քննարկում անվանել չի կարելի: Դե «պծիչկայի» համար էլ պետք էր որ լինեին մի քանի բնապահպան ու մի քանի հոգի Ջերմուկից: Ուրեմն վարչապետը ասեց էն, ինչ ասեց, Աննան չկարողացավ դիմանալ դրան, ասեց, որ սա վիրավորում ա իր բանականությունը, քանի որ նա ուզում է, որ ընդունենք, որ մածունը սև ա, ու Աննան դուրս եկավ: Հետո խոսեց Հակոբ Սանասարյանը, որին շատ կոպիտ ձևով ընդհատեց Փաշինյանն ու ասեց, որ ինչ ասել ա, կա փաստաթղթերում, հետո Լևոն Գալստյանը ներկայացրեց լիքը կարևոր փաստեր, հետո Նազելի Վարդանյանը, բայց պարզ էր, որ էդ ամենը չի հետաքրքրում վարչապետին, քանի որ որոշումն արդեն կայացված էր, նրանց հիմնավորումներ պետք չեն, հանքակերների թիմը շատ լավ է աշխատել ներսից էդ ուղղությամբ էս ընթացքում: Հետո արդեն ես խոսք խնդրեցի, ասեցի.
-Անցյալ տարի խոստացել էիք Ջերմուկում, որ փորձաքննության արդյունքները թևի տակ կգնաք Ջերմուկ ու տեղացիների հետ կքննարկեք, իսկ դրա փոխարեն քննարկում եք օֆշորային ընկերության հետ, որոնք էսքան ժամանակ մենակ մանիպուլյացիաներով են զբաղված ու կոռուպցիայով: Համայնքի կարծիքը ոչ մեկ էսքան տարիներ հաշվի չի առել, ոչ որպես ազդակիր համայնք են եղել, ոչ էլ հանրային քննակումներ են եղել Ջերմուկում, էս մարդիկ զրկված են եղել կարծիք հայտնելու իրավունքից: Այո, մենք իրավական երկիր ենք, որտեղ գերակա է իրավունքը ու էս մարդիկ իրավունք ունեն ապրելու մաքուր միջավայրում, որի համար էլ պայքարում են: Գնդեվազի նախկին գյուղապետը համայնքի հողերն ապօրինաբար, կոռուպցիայով վաճառել ա լիդիանին ու հիմա էդ մարդը, փոխանակ բանտում նստած լինի, էս քննարկմանն ա նստած, որ ի՞նչ ու էդ մենակ էդ հողերի 10 հեկտարն ա, երբ հարյուրից ավել հեկտար է վաճառվել էդ ընկերությանը: Հռետորական հարց տամ Ձեզ, Դուք կգնա՞ք բուժվելու մի քաղաքում, որի ամեն պատուհանից երևում է սարը, որտեղ ամբողջ օրը պայթեցումներ են արվելու, փոշին գալու է Ջերմուկ ու որ եկել է, դա դեռ շինարարության փուլում է պարզ եղել: Ասում են Արփան չի՞ աղտոտվելու, միայն շինարարական աշխատանքների ժամանակ մի քանի անգամ արդեն աղտոտվել ա, էս ի՞նչ հեքիաթներ են Ձեզ պատմում: Թեղուտի ժամանակ էլ էին մասնագետներն ու բնապահպանները զգուշացնում, որ չի կարելի շահագործել դա, ու ի՞նչ եղավ, երկու տարի հետո այն հայտնվեց կոլապսի առաջ ու պոչամբարը փլվելու վտանգի առաջ էր: Հիմա նորին շահագործվում է ու իրավունքը Դուք եք տվել, էն դեպքում, երբ մասնագետները զգուշացնում են, որ կարա փլվի, իսկ եթե փլվի, Շնող գյուղը տակը կմնա, կաղտոտենք Դեբեդն ու Վրաստանը մեզ միջազգային դատարաններով քարշ կտա ու էս անգամ պատասխանատուն կլինեք Դուք, նոր կառավարությունը, քանի որ նոր թույլտվություն տվել եք դուք: Իսկ Ամուլսարը հանք չի դառնալու, այն սար է մնալու: Ու եթե ուզում եք այն շահագործել, պիտի գնաք նախորդների հետքերով, պիտի քոչարյանի նման Մարտի 1 անեք, զորք բերեք ու մեզ տրորեք, քանի որ մենք հետ չենք կանգնելու: Բայց իմացեք, որ էն մարդիկ, ովքեր հեղափոխություն են արել ու Ձեզ նստացրել էդ աթոռին, էդ մարդիկ դեմ են էս հանքի շահագործմանը ու պայքարելու են հանուն Ամուլսարի:

Հետո միկրաֆոնը դրեցի ու դուրս եկա դահլիճից, քանի որ էլ ասելու ու լսելու բան չունեի էդ թատրոնում: 
Դե դրսում տեղի ունեցածն էլ արդեն գիտեք, հետո ուզեցինք քննարկում անե, Ազգային Ժողովի դարպասները փակեցին մեր առաջ, մենք էլ որոշեցինք Բաղրամյան փողոցում անել: Ըտեղից ինձ բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին, որտեղ պահեցին 3 ժամ ու բաց թողեցին:
Էսքանը: Ամուլսարը սար է մնալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել