Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունները երկակի զգացողություններ են առաջացնում ինձ մոտ: Եթե մակերեսային վերաբերմունք ունենայի իմ պետության և պետականության նկատմամբ թվում է պետք է ուրախանայի այս հանգուցալուծմամբ, չէ՞ որ ես այն մարդն եմ ով առաջինն է քննադատել այս իշխանությանը դեմ գնալով համընդհանուր հիացմունքին և էյֆորիային: 
Սակայն բարեբախտաբար իմ ներսում պետականության զգացումը առավել ամուր է նստած քան հերթական քաղաքական կանխատեսման իրականացման բերկրանքը, իսկ պետականությանն ուղղված վտանգի տեսանելի հեռանկարը սպանում է բերկրանքի բոլոր նշույլները... 
Այս թեմայի շուրջ հանրային կարծիքի դաշտում տեսնում եմ երկու սեգմենտի անառողջ ակտիվացում: Դրանք ՊՊԾ գնդի վրա հարձակված ահաբեկիչ մարդասպանների ֆան ակումբն է և սորոսականները:
Ստացվում է, որ այս երկու խմբակը ներկայանալով «ժողովուրդ» իրենց ագրեսիվությամբ ՀՀ բնակչության բացարձակ մեծամասնությանը պարտադրում են իրենց տեսակետները բոլոր հարցերի շուրջ: Այս խմբակների մասին է իրազեկում ՎԵՏՕ շարժումը ամիսներ շարունակ: Այս խմբավորումները ըստ էության հանդիսանում են օտարերկրյա գործակալական այն ցանցը, որը ոչնչացնում է մեր պետության ինքնիշխանությունը, խարդախությունների և բռնության մեթոդներով բոլորիս պարտադրում է իր օրակարգը:
Իշխանափոխությունից հետո առաջին անգամ կոչով դիմում եմ Նիկոլ Փաշինյանին:
Դուք իմ վարչապետը չեք, սակայն ինքներդ եք տեսնում թե ինչպիսի ցանց է հյուսված մեր պետության ինքնիշխանության շուրջ: Մեր պետականությունը խեղդվում է սորոսական մոլախոտերի մեջ:
Ես՝ Ձեր հակառակորդը կոչ եմ անում (եթե կուզեք նաև խնդրում եմ) Ձեզ օգտագործել այս հնարավորությունը վերջնականապես մաքրելու մեր երկիրը արտասահմանյան գործակալական ցանցից: Այդ գործընթացում խոստանում եմ կարիքը առաջանալու դեպքում անշահախնդիր աջակցել Ձեզ իմ ուժերի ներածին չափով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել