Ափսոս Հայաստանում չեմ ու չեմ կարող մասնակցել Ամուլսարին նվիրված ակցիաներին։ Մարդ ինչքան դատարկ դեմագոգ պետք ա լինի, որ քաղաքի աղբահանությունն անգամ չկարողանալով կազմակերպել, վստահ ասի, որ իր կառավարությունը իզորու է Ամուլսարի ռիսկերը կառավարել։ 
Մի դեպք հիշեցի՝ Հաղպատում Քեֆո հյուրատանը մի քանի դեղնակտուց ջահելի հանդիպեցի, ովքեր միջին պաշտոնի էին տեղավորվել Թեղուտի հանքավայրում ու ամեն կերպ ինձ համոզում էին, որ ամեն ինչ շատ անվտանգ է։ Հիմա կուզեի էդ դատարկություններին մի անգամ էլ հանդիպել ու ասել, որ նույն բանը հիմա պնդեն։ Բայց իհարկե, չէի ուզի կառավարության ու իշխող պառլամենտական խմբակցության ամուլսարական անպատասխանատու բախտախնդիրներին տարիներ անց նույն կերպ հիշել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել