Իշխանությունը սանձարձակ քայլերով հող է նախապատրաստում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար նույնիսկ այն դեպքում, երբ դա անթույլատրելի է: Մենք ունենք մեր ավանդույթները, մեր պատկերացումները, մեր ինքնությունը , և որևէ կոնվենցիա չպետք է այլասերի մեր ապագան: Մենք դա չպետք է թույլ տանք:
Մենք ծնվել ենք այն սեռով, որը Աստված է որոշել և մենք չէ, որ պետք է որոշենք տղա ենք, աղջիկ կամ երրորդ սեռ: Մեր ընտանիքի, մեր երեխաների ապրելաձևն ու դաստիարակությունը չպետք է համապատասխանեցվի ինչ որ Ստամբուլյան կոնվենցիայի: Չպետք է նախադրյալներ ստեղծենք, որ մոտ ապագայում մեր քաղաքացիներից թեկուզ մեկը հայտարարի , ու դա պետությունը ընդունի, որ ինքն այլևս հակառակ սեռի ներկայացուցիչ է, որ տղան ` աղջիկ է, աղջիկը ` տղա կամ երրորդ սեռի, որ մեր երեխաները իրավունք կունենան փոխել իրենց սեռը, և եթե դրան էլ ընդդիմանանք` կզրկեն մեզ ծնողական իրավունքներից: Վերջապես չպետք է մեզ զրկեն ինքնապաշտպանվելու օրինական իրավունքներից :
Այո, մեր ժողովրդի մի փոքր մասնիկն էլ կազմում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձինք, ովքեր մինչ այժմ էլ պաշտպանված են օրենքով, դա էլ իրենց որոշումն ու իրավունքն է:
Թույլ չենք տալու այլասերել և վերացնել մեր ազգայինը, մեր ապագան:
Ինձանից կախված անելու եմ առավելագույնը, որ կոնվենցիան չվավերացվի` չընկրկելով իշխանության հնարավոր սադրանքների, տեղային իշխանիկների և ուժային կառույցների հնարավոր խոչընդոտների պատճառով:

Երևանը Ստամբուլ չէ !
Չի վավերացվելու!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել