Politik.am-ը գրում է․

Politik.am-ի հավաստի տեղեկություններով՝ նախօրեին մամուլում Սերժ Սարգսյանի առաջիկա ձերբակալության մասին տեղեկությունը խառնել է իշխանությունների և, մասնավորապես Հատուկ քննչական ծառայության խաղաքարտերը:

ՀՔԾ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դեռ անցյալ շաբաթ պլանավորված է եղել, որ օգոստոսի 20-ին քննիչները մտնելու են դատարան՝ Սերժ Սարգսյանին ձերբակալելու միջնորդությամբ: Ավելին՝ քարտուղարությունն արդեն պատրաստած է եղել միջնորդության տեքստը, սակայն մամուլում և սոցցանցում լուրի տարածումից հետո ՀՔԾ-ում խուճապ է սկսվել, և որոշել են առայժմ զերծ մնալ այդ քայլից:

Եվ դա է պատճառը, որը ՀՔԾ-ից շտապել են հերքել լուրը՝ հավաստիացնելով, որ Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով, այդ թվում՝ մարտիմեկյան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրահանգել է ամեն գնով գտնել լուրի արտահոսքը կազմակերպած անձին: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՔԾ-ում առայժմ չեն կարողանում պարզել՝ ով է դուրս հանել լուրը կառույցի պատերից, հատկապես, որ այդ մասին հաշված թվով մարդիկ են իմացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել