Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:

Հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով, իսկ քննարկման թեման, ըստ հանդիպմանը ժամանող պատգամավորների, Ամուլսարի հանքի շահագործմանն է վերաբերում:

«Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, թե ինչ արդյունք տվեց ջերմուկցիների հանդիպումը, ինչ համաձայնություններ ձեռք բերվեցին:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Բաղրամյան 26-ում ընթանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ջերմուկցիների հանդիպումը:

Օրեր առաջ Ջերմուկում հանրահավաք տեղի ունեցավ, որտեղ քաղաքացիները սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով խոստացել էր հանքի վերաբերյալ փորձաքննության արդյունքները պատրաստ լինելու դեպքում գալ ու քննարկել հանքի շահագործման հարցը: Հիշեցնենք նաև, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել