168.am-ը գրում է․

Վերաքննիչ քրեական դատարանում պետք է կայանար նիստ, որի ընթացքում քննվելու էր ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը անձեռնմխելիության հիմքով դադարեցնելու հարցը։ Թեև նիստը չկայացավ, այս անգամ՝ իրական տեխնիկական պատճառով (դատավոր Անդրանիկ Մնացականյանը պետք է մասնակցեր Դատավորների՝ հրատապ հրավիրված ընդհանուր ժողովի աշխատանքներին), այնուամենայնիվ «Քոչարյանի գործը» ու, մասնավորապես, նրան կալանքի տակ պահելու հարցը դարձավ օրվա կարևոր թեմաներից մեկը։

Ոչ միայն այն պատճառով, որ նրա աջակիցները աղմկոտ պիկետ անցկացրեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց: Կարծես չկայացած նիստին և պիկետին ընդառաջ, սոցիալական ցանցերում մասնագիտական տարատեսակ քննարկումներ ծավալվեցին հարցի շուրջ, որոնց ընթացքում /մենք ուշադրությամբ հետևում էինք/ մասնագետներից մեկը վերնագրել էր իր միտքը հետևյալ կերպ․ «Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ աձակվի․ ՄԻԵԴ նախադեպ»։

Ահա թե ինչպես է բացատրել իր միտքը վերնագրի հեղինակը․ «Ինչպես հայտնի է, պարոն Քոչարյանին քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղսագրվում է մի արարք, որը 2008 թվականի դրությամբ հանցագործություն չիհամարվել:

ՀՀ դատախազությունը ժամանակին հանգել է այն եզրակացության, որ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու միջոցով իշխանությունը յուրացնելը և սահմանադրական կարգը տապալելը, որպես առանձին հանցակազմ չեն նույնացվում, այլ վերջինս իրենից ենթադրում է նոր հանցակազմ, համեմատության մեջ ավելի խստացնող մոտեցումներով և ավելի լայն շրջանակով: Այդ իսկ պատճառով հաշվի առնելով նման դեպքերում հետադարձ ուժի արգելման սկզբունքը, քրեական հետապնդումները 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած արարքների վերաբերյալ դադարեցվել են («7-ի գործ»), այլ ոչ թե վերաորակվել են նույն օրենսգրքի 300.1 հոդվածով:

Սակայն նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում ՀՀ դատախազությունը որդեգրել է տրամագծորեն հակառակ մոտեցում, առանց որևէ օբյեկտիվ բացատրության ու հիմքի և որոշել է քրեական հետապնդումը շարունակել:

Այստեղմեղադրանքի կողմը պնդում է, որ ներկայում գործող քրեական օրենսգրքի 300.1հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) դիսպոզիցիան լիովին ընդգրկվում էր 2008թ. գործող քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի (Պետական իշխանությունը յուրացնելը) դիսպոզիցիայի մեջ: Դա չի համապատասխանում իրականությանը և որևէ կերպ չի բխում օրինականության սկզբունքից, քանի որսահմանադրական կարգի տապալմանայնպիսի սահմանում, և առհասարակ հանցակազմի տարրերը որևէ կերպ առկա չեն եղել ներկայիս 300.1 հոդվածում, որը 2008 թվականին գոյություն չի ունեցել: Այսինքն՝2008թ. անձը չէր կարող կանխատեսել, որ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-դ հոդվածի առաջին մասովնախատեսված որևէ նորմի փաստացիվերացումը հանդիսանում է սահմանադրականկարգի տապալում:

ՄԻԵԴ-ը հստակ սահմանումէ, որ. «հոդված 7-ը չի սահմանափակվում միայն արգելելով քրեական օրենքին հետադարձ ուժ տալը ի վնաս մեղադրյալին:

Այն նաև ավելի ընդհանրական սահմանում է այն սկզբունքը, որ միայն օրենքը կարող է սահմանել հանցագործություն և նախատեսել պատիժ և այն սկզբունքը, որ քրեական օրենքին չպետք է տրվի տարածական մեկնաբանություն՝ ի վնաս մեղադրյալի, օրինակ` անալոգիայի կիրառման միջոցով, և սրանից հետևում է, որ հանցանքը պետք է հստակ սահմանված լինի օրենքով»:

Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն դա քրեական հանցագործություն չի համարվել։

Այս սկզբունքը նախատեսում է նաև, որ չի կարելի կիրառել ավելի ծանր պատիժ, քան այն, որն օրենքով կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին:

ՄԻԵԴ-ը իր բազմաթիվ վճիռներում անդրադառնալով ՄԻԵԿ 7-րդ հոդվածով սահմանված սկզբունքին սահմանել է, որ նման դեպքերում փոփոխված օրենքը պետք է մեկնաբանվի և կիրառվի այնպես, որպեսզի ապահովի արդյունավետ պաշտպանություն կամայական քրեական հետապնդումից, դատապարտումից և պատժից։

Հետևաբար, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի և նա պետք է անհապաղ ազատ աձակվի․ դա են փաստում ՄԻԵԴ նախադեպերը»:

Հավելենք նաև, որ երեկ սոցիալական հարթակներում քննարկման առարկա էր դարձել նաև «Լիվիիկն ընդդեմ Էստոնիայի»գործը, որն ուղիղ նախադեպ կարող է դառնալ Քոչարյանի գործով և որտեղ հետադարձ կարգով օրենքի կիրառումը հակաօրինական է ճանաչվել ՄԻԵԴ կողմից՝ վերը նշված պատճառներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել