Տիգրան, դու ակնհայտ սուտ մեկնաբանություն ես տալիս իմ գրածին եւ ընդհանրապես անհասկանալի է՝ ինչը կամ ով քեզ ստիպեց հանկարծ անդրադառնալ շաբաթներ առաջ իմ դրած ստատուսին։ Ըստ էության, սինեկուրային քո պաշտոնի դիմաց քեզ հիմա ստիպում են աշխատել՝ ոչ միայն նկատողություններ տալ TV-ներին ու նախապատրաստել նրանց փակումը, ոչ միայն նվաստ արշավ սկսել մամուլի ազատության դեմ, այլեւ քեզ՝ բոլոր ռեժիմներին հավատարմորեն ծառայած հին հակահեղափոխականիդ, որպես հեղափոխականության երդում, չնայած առաջնանցածդ տարիքիդ, ստիպում են լրացուցիչ անձնական անպատիվ ծառայություններ մատուցել։ Նսեմացնելով սեփական ինտելեկտդ եւ ակնհայտ կեղծ մեկնաբանություններ տալուց բացի, դու նաեւ այնպիսի պոզաներում ես հայտնվում, որ հարիր չէ առաջնային տղամարդկային հայտանիշներ ունեցողին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել