Tert.am-ը գրում է.

13։40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին չի մասնակցում քննարկմանը․ նա փակ հանդիպում է ունենում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։


13:27

Փաշինյանն անընդհատ խոսում էր փաստերի մասին, որևէ ռացիոնալ, տրամաբանված մտահանգում ես չտեսա, ես տեսա միայն միմյանց կողքի շարված մանիպուլյացիոն նախադասություններ, որոնցով իրավիճակը այլ կերպ էր ներկայացվում: Լրագրողների հետ զրույցում վարչապետ Փաշինյանի հետ ընթացող հանդիպումն այսպես որակեց հանդիպմանը մասնակցած բնապահպան Աննա Շահնազարյանը: Վերջինս նշեց, որ բոյկոտել է վարչապետի հետ հանդիպումն ու դուրս եկել, քանի որ հանդիպումն արդյունավետ չի համարում:

«Վարչապետի հետ հանդիպմանն այս պահին մասնակցում է մոտ 60-70 հոգի: Այնտեղ կան Ջերմուկի բնակիչներ, Ջերմուկի ավագանու անդամներ, կային մարդիկ, որոնց ոչ ոք չէր ճանաչում, սակայն նրանք ներկայանում էին որպես տեղի բնակիչներ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել