Իմ համար մի քան բան հստակ են։

Հեղափոխությունը ՀՀ-ում իրականացրել է ՀՀ քաղաքացին, այլ ոչ թե ինչ-որ խումբ, կամ քաղաքական ուժ։

Քաղհասարակությունն է ժողովրդավարական պետություն ունենալու գլխավոր նախադրյալներից մեկը։

Ինչ տնտեսությունն էլ լինի, ինչ եկամուտներ էլ լինեն․ եթե քաղաքացին հիասթափված է, նեղսրտած ու խաբված մենք չենք կարող երկարաժամկետ, կայուն զարգացում ունենալ։

ՀՀ-ի գլխավոր ռեսուրսը ՀՀ քաղաքացին է։

Իշխանությունները լավ կանեն չմոռանան, որ իրենց գլխավոր ռեսուրսը հենց ՀՀ ժողովուրդի վստահությունն է այլ ոչ թե տնտեսական ինչ-որ անհասկանալի նվաճումներ։

Երբ որ երկրում դատական համակարգ ուղղակի չկա, իսկ ոստիկանությունն էլ չգիտես ոնց է աշխատում, էլի քաղհասարակությունն է ՀՀ-ում արդարության գլխավոր պահապանը։ Ավելի քան վստահ եմ, որ եթե ինչ-որ բան սխալ գնա, ակտիվանան հակապետական տարրերը, էլի նույն քաղհասարակությունն է դուրս գալու պայքարի։

Ես իմ մասով չեմ թողնելու, որ քաղհասարակությունը կոտրվի։

Սա զուտ խնդրի կողմերից մեկի (քաղաքական) մի մասն է։

Դեռ այսքանը։

#saveamulsar
#Ամուլսարըհանքչիլինելու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել