Զրուցում ենք գործընկերիցս մեկի հետ՝ ակտիվ քաղաքական գործիչ Լիբանանից (արաբ)։ Հետաքրքիր էր իմանալ, թե ի՞նչ համբավ ունի Ամուլսարի թեմայով փորձագիտական քննություն կատարած լիբանանյան ELARD կազմակերպությունը հենց էնտեղ։

Երկու շատ ուշագրավ արձագանք ստացա, որոնցով ուզում եմ կիսվել հատկապես Ամուլսարի շահագործման հարցում սթափություն քարոզող այն մարդկանց, որոնք իրենց կարծիքը հենում են փորձագիտական եզրակացության վրա։

Արձագանք 1. Լիբանանում գրանցված ընկերությունները հաճախ են օգտագործվում որպես տարբեր կորպորացիաների մութ կամ ոչ այդքան մաքուր գործունեությունը «պարզաջրող» գործիք։ Էս պրակտիկան հատկապես պարարտ է հենց շրջակա միջավայրի շահագործման հետ կապված հարցերում։ Սա իրենց առավել ցավոտ ներքին խնդիրներից է, որը վերջերս կրկին մեծ ռեզոնանս էր ստացել ու քննադատության արժանացել վարչապետի մակարդակով։ Սա ստուգեցի եւս մի քանի աղբյուրից եւ ստացա նույն պատասխանը․ Լիբանանը հայտնի է, որպես բնապահպանական հարցերում ծածկադմփոց անող կազմակերպությունների շուկա։

Արձագանք 2. ELARD կազմակերպությունն, առնվազն իր հայրենիք Լիբանանում հայտնի չէ որպես միջազգային փորձագիտական ասպարեզում լայն համբավ ունեցող դերակատար և այս առումով տարօրինակ է, թե ինչու և ինչպես են մերոնք այս աստիճան կնճռոտ հարցում հենց ELARD-ին դիմելու վրա կանգ առել։ Էս հարցի պատասխանը ոնց որ թե ոչ ոք չունի, քանի որ փորձագետի ընտրության պայմաններն ու պրոցեդուրան հրապարակված չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել