Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Նախորդ հանցավոր ռեժիմի տարիներին Դուք աննկուն պայքար էիք ծավալում Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ: Հիմա Թեղուտի հանքավայրի շահագործումը ժողովրդի վարչապետը ներկայացնում է որպես Ձեր իսկ կերտած Նոր Հայաստանի հեղափոխական իշխանության ձեռքբերում, իսկ Դուք քար լռություն եք պահպանում: Բազմահազար հայաստանցիների անունից պարզ մարդկային-տղամարդկային պարզաբանում ենք ակնկալում. եթե ժողովրդի վարչապետը(ում ի դեպ խոստացել եք բնակարան գնել, ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում և այդպես էլ չեք կատարել Ձեր խոստումը) հայտարարի, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը Ձեր կերտած Նոր Հայաստանի հեղափոխական իշխանության հերթական ձեռքբերումն է, կլռե՞ք ճիշտ այնպես, ինչպես լռեցիք Թեղուտի դեպքում: Շնորհակալություն:

Image may contain: 1 person, standing and text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել