Ներկայացնում ենք ներդաշնակ և երջանիկ մարդու կյանքի 10 կանոն հայտնի հոգեբան Միխայիլ Եֆիմովիչ Լիտվակից:

10. Երջանկությունն ընդամենը ճիշտ կազմակերպված կյանքի կողմնակի ազդեցությունն է

9. Մարդու հետ շփվելիս հիշեք, որ նա նույնպես իր մասին լավ կարծիքի է: Ինչպես դուք ձեր մասին
Երբեք պետք չէ մոռանալ, որ մարդը, ում հետ դուք շփվում եք, ձեր պես անհատ է:

8. Եթե ինքներդ ոչինչ չեք անում, ձեզ ինչպե՞ս կարելի է օգնել: Ղեկավարել հնարավոր է միայն շարժվող ավտոմեքենան
Ձեզ ոչ ոք չի օգնի, եթե դուք պարզապես անցնեք և բոլորին ասեք, թե որքան եք ուզում գիրք գրել: Ձեզ ինչպե՞ս կարելի է օգնել:

7. Հաջողակ դարձեք, և բոլոր վիրավորանքները կախարդական ձևով կանհետանան
Շատ վիրավորանքներ ձևավորվում են ներսում չիրացվածության սեփական զգացումի պատճառով: Սկսեք զբղվել նրանով, ինը ձեզ դուր է գալիս, և հաջողության կհասնեք: Բոլոր վիրավորանքները կչքանան:

6. Ուզո՞ւմ եք ճանաչել ձեր գլխավոր թշնամուն: Հայելու մեջ նայեք
Միակ թշնամին մեր ներսում է: Հնարավոր չէ դժբախտությունների անվերջ շրջանից դուրս գալ՝ չվերացնելով ներքին պատնեշները, որոնք խանգարում են մեր աճին և զարգացմանը:

5. Ճիշտ ճանապարհ ընտրեք, ոչ թե ուղիղ, քանի որ ոչ միշտ է ճիշտ ճանապարհն ուղիղ

4. Երբ մարդը նպատակ չունի, ոչինչ չի տեսնում: Հակառակն էլ է ճիշտ՝ նպատակը սրում է տեսողությունը
Ուշադրությունը սահմանափակ բան է, դուք շուրջը նկատում եք միայն այն, ինչը ձեզ պետք է:

3. Եթե ուզում եք ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել, դա նշանակում է, որ դուք ապրում եք այդ մարդու համար
Եթե ուզում եք երջանիկ լինել, դադարեք ապացուցել ձեր իրավացիությունը:

2. Սիրելու և միայնությանը լավ դիմանալու ունակությունը հոգևոր հասունության նշան է: Ամեն լավ բան անում ենք, երբ մենակ ենք լինում
Հոգեպես հասուն մարզը միայնությունն օգտագործում է ինքնազարգացման համար և կուտակում է տեղեկություն, որ հնարավոր կլինի շփվելիս ուրիշ մարդու նվիրել:

1. Երջանկությունն այն է, որ ՈՒԶՈՒՄ ԵՄ, ԿԱՐՈՂ ԵՄ և ՊԵՏՔ Է-ն նույն բովանդակությունն ունենան
Մարդը միայն պետք է զարգանա, մնացածը կամընտրովի է: Այն, ինչ ուզում եք, պետք է պարտադիր կարգավորվի նրանով, ինչ դուք պարտավոր եք: Եվ այն, ինչ դուք կարող եք, ուժն է, որով համալրում եք այդ համակարգը, դրա շարժիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել