Մոդել Ջոշ Քլոսից հետո ամերիկացի երգչուհի Քեթի Փերիին սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել նաև վրացական արմատներով ռուսաստանցի հաղորդավարուհի Տինա Կանդելակին։

43-ամյա հեռուստաաստղը Telegram-ում գրել է, որ Քլոսի պատմությանը կարող է հավելել «անձնական տպավորությունները»։

«Մի անգամ Քեթի Փերիի հետ ես փակ երեկույթի էի հրավիրված, որտեղ նա, շատ ուրախ լինելով, ինձ ընտրեց որպես իր կրքի օբյեկտ։ Ինձ հաջողվեց ազատվել, ուժային մարզումները զուր չանցան, և Քեթին համբույրների, գրկախառնությունների ու կեղտոտ պարերի համար նոր զոհ գտավ (օ, սարսափ, կրկին իգական սեռի)»,-գրել է Կանդելակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել