Օգոստոսի 15-ին Ալեքսանդր Բաբասյանը և որդին նշում էին իրենց տարեդարձը: Կազմակերպվել էր բացօդյա խնջույք մանկական ժամանցի կենտրոններից մեկում: Ամեն տարի Բաբասյանները հետաքրքիր խնջույք են կազմակերպում տարեդարձի առիթով, այս անգամ Ալեքսանդրը նշեց, որ օրը ամբողջովին նվիրել է որդուն և իր ծննդյան տոնը թողել երկրորդ պլանում:



Բաբասյանների ընտանիքը այս անգամ «Բետմեն» հերոսի նկարով շապիկներ էր հագել: Ինչպես նշեց Ալեքսանդրի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, դա իրենց որդու սիրելի հերոսն է և ամեն ինչ արվել է այդ հերոսի թեմատիկայով, նաև՝ տարեդարձի տորթը:


«Այս 5 տարին շատ արագ անցան, սա ինձ համար շատ կարևոր իրադարձություն է, իմ կյանքի ամենաերջանիկ օրն է» Նշեց Լիլիթ Բաբասյանը: Կրտսեր Ալեքսանդրը իր տարեդարձին շունիկ է նվեր ստացել, ծնողները իրականացրել են նրա վաղեմի երազանքը, Լիլիթը նշում է ՝ «Մեր որդու հավատը չեր գալիս, քանի որ միշտ ցանկացել է շունիկ պահել, բայց ես ասում էի, որ դու փոքր ես, չես կարող պահել, իսկ մենք աշխատում ենք, բայց 'Չէ' չեմ կարողանում ասել որդուս, այդ պատճառով իրականացրեցինք իր երազանքը»:

Խնջույքին ներկա էին միայն ընտանիքի ամենամոտ մարդիկ, հայտնի հյուրերից էր երգիչ Հայկոն իր որդու հետ: Ալեքսանդր Բաբասյանը ասաց, որ 5 տարին կլոր տարի է, իրենց որդին շատ բան ունի հիշելու այս օրվանից:


«Անցած տարի մենք մեծ խնջույք էինք կազմակերպել, որտեղ և՛ մեծերն էին ներկա և՛ փոքրերը, այս անգամ որոշեցինք, որ լինեն ավելի շատ փոքրիկներ, և օրը ամբողջովին տրամադրեցինք մեր որդուն, իսկ իմ ծննդյան տարեդարձը վաղը կնշեմ, քանի որ նաև ուրբաթ է, արդեն իմ ընկերների հետ կանցկացնեմ, ստացվում է, որ ես ընկել եմ երկրորդ պլան, բայց ես հպարտ եմ, քանի որ առաջին պլանում իմ որդին է»:

Կրտսեր Ալեքսանդրի երազանքները միշտ տարբեր են, Ալեքսանդր Բաբասյանն ասաց, որ պատրաստվում է հաջորդ տարի որդուն Դանիա տանել: «Իմացել եմ, որ Դանիան դա լեգոների հայրենիքն է, իսկ որդիս միշտ ասում է, որ ցանկանում է Բետմենին տեսնել, իր մանկական երազանքներից է, ուզում եմ այդ անակնկալը իրեն մատուցեմ, բայց նաև որոշակի խոչնդոտներ եմ արդեն իր առջև դնում, որպիսզի փորձի ինչ-որ չափով ինքնուրույնություն ձեռք բերել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել