Lena Nazaryan բոլորը անհամբեր սպասում են Ձեր արձագանքին։Ամուլսարի հանքը շարունակելու են շահագործել։Իսկ, ինչպես բոլորս գիտենք,Դուք ամենամեծ բնության պահապանն եք։ Բայց չգիտես ինչ հրաշքով, ոչ մի անգամ չեք մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Մտածեցի մի գուցե իրավիճակին չեք տիրապետում, դրա համար եք լռում։Եկեք նկարագրում ինչ է տեղում ունենում, Ձեր շատ սիրելի թիմի շատ սիրելի անդամները ակտիվ քարոզ են տանում,որ Ամուլսարի շահագործումը վտանգավոր չէ,Իսկ Ռուբեն Ռուբինյանը նույնիսկ հայտարարեց,որ պետությունը կկարողանա ստեղծված ռիսկերը կառավարել։ Այսինքն 100% հանքը շահագործվելու է։ Ուզում եմ Ձեզ նաև հիշեցնել,որ Դուք պնդում էիք,որ հանքի շահագործումը շատ վտանգավոր է,երևի կհիշեք մարդիկ են թունավորում, կենդանիներ են սատկում,ծառեր են չորանում,ջուրն ու օդն է աղտոտվում և այլն, ու հա նախկին իշխանություններին էլ մեղադրում էիք հայակործան գործի մեջ։ Այս դեպքում Ձեր թիմակիցները շարունակում են այդ գործը, չեք ուզում մեկնաբանել? Կամ ինչ որ կերպ արդարացնենք Ձեր թիմակիցներին? 
Հ.գ. ուզում եմ շեշտել նաև,որ ինձ սև ցուցակ գցելով Ամուլսարը չեք փրկի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել