Շենքի պահեստում, որը պատկանում էր 2018թ․մահացած շվեյցարացի գործարար Բրունո Ստեֆանինիին, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի նկարներն են հայտնաբերվել, որոնք արվել են նրա սեփական «Փոքրիկ իշխանը» հեքիաթի համար:

Նկարներում չեն նշվում ամսաթվերը, բայց մասնագետները, ուսումնասիրելով դրանք, ենթադրում են, որ դրանք նկարների նախնական տարբերակներն են։

Գուաշով և թանաքով նկարված նկարները թղթապանակում են եղել: Դրանց թվում են «Բոան, որը կուլ տվեց փղին» ուրվանկարը, և մի պատկեր, որտեղ պատկերված են Փոքրիկ իշխանը և աղվեսը:

Փորձագետները կարծում են, որ այդ նկարները գնվել են Շվեյցարիայում աճուրդով մոտ 30 տարի առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել