Aysor.am-ը գրում է.

Ջերմուկում բնակչության մեծ մասը պնդում է, որ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի։ Aysor.am-ի թղթակիցը այսօր եղել է Ջերմուկում, փոքրիկ հարցախույզ անցկացրել բնակիչների շրջանում։

Քաղաքացիներից մեկը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ամուլսարը պետք է պահպանել որպես սար։ «Հանքը չի կարող ջրին չվնասել, ո՞նց կարա ջուրը չկեղտոտվի։ Մենք դեմ ենք, միանշանակ հանքը չպետք է բացվի, սարը պետք է թողնել հանգիստ», - մտահոգություն է հայտնել Ջերմուկի բնակչուհիներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ նկատել է, որ հանքի շահագործման հետևանքով քաղաքը պատվում է փոշով, ինչը առողջական խնդիրներ կարող է առաջացնել բնակչության շրջանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել