168.am-ը գրում է.

Հնդկաստանը մինչ այժմ խստիվ հետեւում էր իր զինանոցում առկա միջուկային զենքն «առաջինը չկիրառելու» քաղաքականությանը, սակայն կփոխվի արդյոք ապագայում այս հարցում երկրի դիրքորոշումը, «կախված Է հանգամանքներից»: Այս մասին հայտարարել է հարավասիական հանրապետության պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինգհը:

«Մինչ օրս Հնդկաստանը խստիվ հետեւում էր միջուկային զենքն առաջինը չկիրառելու սկզբունքին: Թե ինչ տեղի կունենա ապագայում, կախված Է հանգամանքներից»,- ասել է Սինգհը՝ մեկնաբանելով հարեւան Պակիստանի հետ հակամարտության հետագա Էսկալացման հնարավորությունը:

Նախարարի խոսքը մեջբերում Է NDTVհեռուստաալիքը: ANI գործակալության տեղեկատվության համաձայն, հանրապետության զինված ուժերը Ջամուի եւ Քաշմիրի նախկին նահանգում բերվել են մարտական բարձր պատրաստության վիճակի: Դա կապված է այն բանի հետ, որ «Պակիստանի աջակցությունը վայելող» խմբավորումները, Նյու Դելիի տեղեկատվության համաձայն, կարող են փորձել մոտ ժամանակներս ապակայունացնել իրադրությունը տարածաշրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել