Դեպրեսիայով տառապող մարդիկ նշել են իրենց հիվանդության վերաբերյալ առավել ոչ տեղին արտահայտությունները: Նրանք այս թեմայի վերաբերյալ իրենց մտքերը կիսել են Reddit-ում՝ հավաքելով մոտ 10 հազար մեկնաբանություն:

Օգտատերերից շատերին վիրավորել է այն փաստը, որ մյուսները փորձում են համեմատել իրենց ուրիշների հետ, դրանով իսկ միայն ավելացնելով իրենց մեղքի զգացումը: «Քո կյանքում ամեն ինչ հիանալի է: Դու պետք է երախտապարտ լինես քո ունեցածի համար և փորձես ավելի լավատես լինել»,- օրինակ է մեջբերել Fake_DM-ը: «Դու գոնե քաղցկեղ չունես»,- ուրիշների արտահայտությունը ցիտել է Poochkin-ը:

Բացի այդ, դեպրեսիա ունեցող մարդկանց դուր չի գալիս, երբ նրանց առաջարկվում են իրենց խնդիրների լուծման տարբերակներ, որոնք չեն աշխատում: «Այդ ամենը քո գլխում է»: «Այո, ես չեմ էլ կարծում, որ ինձ վրա դեպրեսիայի հրեշ է գրոհում: Բայց ինչպե՞ս ես այդ ամենը հանեմ իմ գլխից»,- հարց է տալիս Mizamagician-ը: Օգտատերերը նաև գրել են, որ հաճախ պարզապես չեն կարողանում վեր կենալ և զբաղվել տնային գործերով, ինչպես առաջարկում են մյուսները:

Midnightblue33-ը պատմել է, որ մի անգամ հոգեբույժը նրան ասել է. «Դուք ժպտում եք և խոսում, ձեր դեպրեսիան այդքան էլ ուժեղ չէ»: Մեկնաբանները նշել են, որ դեպրեսիայի առկայությունը կամ դրա ուժեղ կամ թույլ լինելը հնարավոր չէ որոշել մարդու արտաքին տեսքով:

HagithaChristie69-ը պատմել է ինչ-որ մեկի խորհրդի մասին. խոսել ընտանիքի հետ՝ մասնագետներին վճարելու փոխարեն: Սակայն աղջիկը նշել է, որ ցանկանում է գաղտնի պահել իրեն անհանգստացնող մտքերն ու փաստերը, ուստի նախընտրում է դիմել մասնագետի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել