168.am-ը գրում է.

Օգոստոսի 1-ին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քննությունն է ընթանում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը։

Նրա փոխանցմամբ, կինը, որը վնասել էր ապրիլյան հերոսների շիրմաքարերը՝ այս պահին ազատության մեջ է, Եռաբլուրում էլ խստացված ծառայություն է իրականացվում՝ նման միջադեպերից զերծ մնալու համար։

«Քննությունը շարունակվում է, և որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել»,- եզրափակեց Ա. Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Եռաբլուրում ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմների պղծվել էին, դեպքի առնչությամբ ոստիկանները հայտնաբերել էին 51-ամյա կնոջ, որը խոստովանել էր, որ շիրմաքարերն ինքն է վնասել։

Զվարթ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել