Երեկ ասում էի, չէ՞, որ հեսա քայլարաստները սկսելու են Ամուլսարի հանքի այնպիսի լոբբինգ, որ մարդ սրանց լսի, առնվազն մտածելու է, որ եթե Ամուլսարի հանքը չշահագործվի առնվազն տնտեսական կոլապսի առջև ենք հայտնվելու, իսկ առավելագույնը՝ էդ հանքը բուժիչ հատկություններ է ունենալու։

Ու ճիշտ է ասում Արթուր Դանիելյանը, որ այդ հանքը պետք է շահագործվի ու դառնա սրանց лицемерия-ի իսկական հուշարձան։ Ուրեմն, դուք տարիներ շարունակ քաղաքական բառիգություն անեք, հաշվի չնստեք ոչ մի տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական ու էկոլոգիական ռիսկի հետ, որպեսզի էդ շահարկումներով քաղաքական դիվիդենտներ քաղեք, իսկ հենց դառնաք իշխանությունը, սկսեք ճիշտ հակառակը պնդե՞լ։ Էդ մենք՝ ամեն թփի ու ծառի համար հիստերիա չարածներս, ամեն հանքի շահագործումից վայնասուն չդրածներս կարող ենք ասել, որ հանքի շահագործումը ճիշտ է, ռիսկերն էլ՝ կառավարելի, իսկ դուք՝ ոչ։ Դրա Բարոյական իրավունքը չունեք։

Որ մերկապարանոց չլինի, զուտ երկու դրվագ բերեմ քայլարաստ պատգամավորների վարքից։ Վերցնենք Լենա Նազարյանին։ Տեսեք, թե ինչ էր նա ասում նախորդ գումարման ԱԺ-ում, երբ ընդդիմադիր էր․

«Հայաստանում հանքարդյունաբերական ցանկացած խոշոր ծրագիր քաղաքական որոշում է: Թեև երկրի ղեկավարությունը տեղյակ է, որ Ամուլսարի ապարներում կա թթվագոյացման մեծ ներուժ, թթվային դրենաժի, ջրերի աղտոտման մեծ վտանգ, այս ծրագիրն անշեղորեն առաջ է ընթանում: Հանքարդյունաբերության ամենացավալի կողմն այն է, որ, որպես կանոն, հայտնի չեն սեփականատերերը, տարածքում հողի, ջրի աղտոտումը շատ բարձր մակարդակի է հասնում, ազդակիր համայնքի բնակիչներն աղքատ են և շահագործված»։

Հը՞, հարգելի տիկին Նազարյան։ Էլ քաղաքական որոշում չէ՞։ Էլ ռիսկեր չկա՞ն։ Էլ անշեղորեն առաջ չի՞ գնում ծրագիրը։ Բա ինչո՞ւ նույն հռետորաբանությունը չենք տեսնում Ձեր կողմից։ Եթե նույն կարծիքին եք՝ բարձրաձայնե՛ք։ Եթե նույն կարծիքին չեք, ապա կներեք, բայց դուք лицемерка եք։

Կամ էլ մեկ այլ դրվագ։ Էլի «Իմ քայլ» խմբակցության պատգամավորի հետ գործ ունենք՝ Հայկ Գևորգյանի։ Գևորգյանն էլ ուրիշ մարտավարություն է որդեգրել, թե բա՝ ես ցանկացած ահնքի շահագործման դեմ եեեեեմ, բաաաաայց, որ Լիդիանին չթողնենք աշխատի, միջազգային արբիտրաժային դատարանով մեծ տուգանքներ կարող ենք վճարել․․․

Այ ստեղ հո՛պ․․․ տղերք, բա դուք չե՞ք ասում, որ ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին է բացարձակ գերակայությունը։ Բա էդ հպարտ ու արժանապատիվ քաղաքացու համար տեղծվող ռիսկերը, փաստորեն, ավելի քիչ կարևոր են, քան արբիտրաժային դատարանի որոշումը, որը սկի չկա էլ։ Կամ էլ ովքե՞ր են խոսում տնտեսական ռիսկերից։ Այնքան լավ եմ հիշում, ոնց էր Սանասարյան դավիթը 2018 թվականի ապրլյան հարթակից կոչ անում չվճարել կոմունալները, վարկերը ու հարկերը, ոնց էին փակում միջպետական մայրուղիներն ու երկաթուղին։ Բա էդ ժամանակ տնտեսական ռիսկերի մասին չէիք մտածո՞ւմ։

Սիրելի աղջիկներ ու տղաներ։ Եկեք պայմանավորվենք։ Կամ խաչներդ հենեք, կամ վարտիքներդ հագեք (либо крестики снимите, либо трусы наденьте) ու խոստովանեք, որ կա՛մ դուք էն ժամանակ էիք նենգաբար ստում ու մանիպուլյացիաներ անում, կա՛մ հիմա եք դա անում։ Ես ու մեն չենք մեղավոր, որ սկսել եք պայթել ձեր իսկ դրած ականների վրա, բայց քանի որ էդ պահը հասունացել է, գոնե ազնվություն ունեցեք ու այդ երեսպաշտական կեցվածքներիցդ դուրս եկեք և գուցե, կրկնում եմ՝ գուցե, մարսեք Ամուլսարի հանքի շահագործումը, որը ձեր վզին փաթաթում են ձեր հեղաշրջման օտարերկրյա փայատերերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել