Armenpress.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը Իրանի Իսլամական Հանրապետությունը դիտարկում է, որպես Մերձավոր Արևելք տանող դարպաս, որով հնարավոր կլինի այնտեղ հասցնել ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սուբոտինն ասաց օգոստոսի 16-ին կազմակերպված տեսակամուրջի ընթացքում՝ անդրադառնալով ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագրին:

«Իրանական շուկան ընդհանուր առմամբ մեզ համար շատ հեռանկարային է, շատ հետաքրքիր է միության անդամ երկրների համար: Առաջին հերթին հետաքրքիր է իր ծավալներով, և Իրանը կարելի է դիտարկել նաև որպես Մերձավոր Արևելքի դարպաս` մեր ապրանքներն այնտեղ հասցնելու համար»,- ասաց Սուբոտինը:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտուձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. մայիսի 17-ինԱստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներիխորհրդարանները վավերացրել են համաձայնագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել