168.am-ը գրում է.

Ամբողջ աշխարհում օգտատերերն օգոստոսի 16-ին նշում են Gmail էլեկտրոնային փոստի աշխատանքում տեղի ունեցած խափանումը: Այս մասին ասված է Downdetector ծառայության էջում հրապարակված հաղորդագրության մեջ, որը հետեւում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:

«Gmail էլեկտրոնային փոստի աշխատանքում խափանումներ են դիտվում ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 03:17-ից (Երեւանի ժամանակով ժամը 11:17-ից)»,- նշվում է տեքստում:

Ամենից հաճախ էլեկտրոնային փոստի աշխատանքում խնդիրների մասին օգտատերերը տեղեկացնում են ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից եւ Մալայզիայից: Ռուսաստանում խափանումների վերաբերյալ տվյալներ չկան:

Օգտատերերն ամենից շատ գանգատվում են ավտորիզացիայի հետ կապված խնդրից (50 տոկոս), շուրջ 25 տոկոսը չի կարողանում հաղորդագրություններ ստանալ, իսկ 24 տոկոսի մոտ չի բացվում կայքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել