168.am-ը գրում է.
168.am-ի տեղեկություններով` ՀՀ իշխանությունների կողմից երկուշաբթի օրը գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) ձերբակալելու որոշում է կայացվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին BBC բրիտանական լրատվական գործակալության ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանը մարտի 1-ի արյունալի իրադարձությունների վերաբերյալ հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ ցուցարարների ուղղությամբ կրակ է արձակել Արցախից բերված և Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրում տեղակայված ուժայինների 20 հոգանոց ջոկատը, որը ղեկավարել է գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի):
Հաղորդավարի հարցին ի պատասխան` Աթանեսյանը ասում է, որ չգիտեն, թե ով է կրակել ցուցարարների վրա, և դա ընդամենը ՀՔԾ-ի վարկածն է:
BBC-ի ռուսական ծառայության թղթակիցը շեշտում է նաև, որ եթե գեներալ Օգանովսկին մնացել է վկայի կարգավիճակում, ինքը չգիտի` հաստատվե՞լ են արդյոք այդ տվյալները, թե՞ ոչ:
Վերջում Գրիգոր Աթանեսյանը հավելում է, որ եթե ՀՔԾ-ն նման վարկած է առաջ քաշել, ուրեմն ՀՔԾ-ն պետք է մեկնաբանի, թե արդյո՞ք այժմ էլ է այդպես համարում, և, թե ինչպիսի հետևանքներ են լինելու:
Եվ ահա փաստորեն, այնուամենայնիվ, գեներալին ձերբակալելու որոշում է կայացվել: Թե ինչ հիմքերով, ինչու հիմա, դեռևս պարզ չէ: