Այծեղջյուրները շատ արժանիքներ ունեն, սակայն դրանցից մեկը աչքի է ընկնում: Դա նրանց խելացիությունն է: Նրանք կենդանակերպի նշաններից ամենախելացին են: 

Նրանք կարողանում են երկու անգամ ավելի հեռուն նայել և առաջ շարժվել: Սակայն նրանք շատ թույլ երևակայություն ունեն և շատ հաճախ ամեն ինչ սև ու սպիտակ են տեսնում: 

Նրանք շատ համեստ են: Նույնիսկ, եթե արդեն կայուն մարդկիկ են և շատ հաջողությունների են հասել, երբեք չեն բարձրաձայնի դրա մասին: 

Շատ դժվար է նրանց վստահությունը ձեռք բերել: Նրանք շատ արագ են կարողանում տեսնել սուտը: 

Այծեղջյուրների Ես-ը

Նրանց սառնասրտությունը հենց առաջին հանդիպման ժամանակ է զգացվում և մեծ տպավորություն է թողնում: Սառնությունը ուղղակի դինակ է, քանի որ նրանք շատ բարի հոգի ունեն: 

Ոչ բոլորին է հաջողվում իրական այծեղջյուրներին բացահայտել: 

Նրանց ներաշխարհը շատ հարուստ է, սակայն նրանք դա ոչ ոքի ցույց չեն տալիս: 

Սիրային ֆոնը 

Նրանք շատ լավ կարողանում են թաքցնել զգացմունքերը: Վախի զգացումից նրանք երբեք չեն ասի, թե իրականում ինչ են զգում: 

Այս ամենը նրանց՝ բարության, նրբության և կրքի հետևանքն է: Նրանք սիրահարվում են վառ անհատներին: 

Այծեղջյուրները շատ համբերատար են, կարողանում են դիմացինին երկար լսել:

Նրանք շատ լավ են ճանաչում մարդկան, գիտեն որտեղ և երբ ինչ պետք է խոսել: 

Այծեղջյուրները երբեք չեն տրվում զգացմունքներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել