Ձեզ ենք ներկայացնում բնական մի բաղադրատոմս, որը կօգնի ձեզ ազատվել նույնիսկ շատ հին սպիներից, ինչպես նաև կօգնի ազատվել մարմնի վրայի ճաքերից:

Քսուք՝ սպիների և մարմնի «ճաքերի» դեմ

Բաղադրիչներ

  • Դդմի սերմեր
  • Ձվի կեղև
  • Ձիթայուղ կամ նուշի յուղ

Պատրաստման եղանակը

1 Պետք է դդմի մաքրած և չորացրած սերմերը մանրացնել սրճաղացի օգնությամբ և խառնել ձվի կեղևի հետ՝ 1:1 հարաբերությամբ: Ավելի հարմար լինելու համար, լավ կլինի դդմի սերմերն ու ձվի կեղևը լցնել բլենդերի մեջ, հետո հարել՝ մինչ փոշիանալը:

2 Հետո ստացված զանգվածի մեջ պետք է այնքան յուղ ավելացնել, որպեսզի պինդ ապուրի տեսք ունենա:

Ստացված խառնուրդը պետք է քսել անմիջապես սպիների վրա օրական երկու անգամ: Վրայից պետք է ամրացնել պլաստիրի կամ բինտի օգնությամբ: Այս գործընթացը պետք է կրկնել մեկ ամիս շարունակ, բայց արդյունքը կնկատեք արդեն երկու շաբաթից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել