Բոլոր նրանք ցանկանում էին տեսնել տեղի անշարժ գույքի շուկայի չափանիշներով անոմալ էժան գնով վարձակալությամբ տրվող երեք սենյականոց բնակարանները:

Հարյուրավոր մարդիկ միաժամանակ եկել էին Ցյուրիխում վարձակալությամբ տրվող բնակարանները դիտելու համար: Բնակարանները դիտել ցանկացողների հերթը հասել է 300 մետրի, հաղորդում է The Local-ը:

Այս խառնաշփոթն առաջացրել է սեփականատիրոջ կողմից սահմանված վարձակալության գինը՝ ամսական 1.148 հազար ֆրանկ, երեք սենյականոց բնակարանի համար: Ցյուրիխում անշարժ գույքը ամենաթանկերից է աշխարհում: Որպես կանոն, նմանատիպ բնակարաններն այստեղ վարձակալությամբ են տրվում ամսական 2.3 հազար ֆրանկով: 73 քմ տարածք ունեցող բնակարանը բաղկացած է երկու ննջասենյակից, հյուրասենյակից, լոգարանից և փոքր խոհանոցից:

Բնակարանների զանգվածային դիտումը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան, և հենց հաջորդ օրը սեփականատերը ջնջել է հայտարարությունն անշարժ գույքի տվյալների բազայից: Թե ում են բաժին հասել բնակարանները, չի նշվում:

Ավելի վաղ Life-ը գրել է ուսումնասիրության մասին, որի համաձայն Ցյուրիխն ու Ժնևը ճանաչվել են որպես ապրելու համար ամենաթանկ քաղաքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել