Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» նորեկ Տակեֆուսա Կուբոն հրաժարվել է տեղափոխվել «Վալյադոլիդ»։ «Արքայական» ակումբը մտադիր էր վարձակալությամբ տալ ճապոնացի ֆուտբոլիստին։ 

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 18-ամյա կիսապաշտպանը իր գործակալների հետ որոշում է կայացրել մնալ Մադրիդում և առաջընթաց գրանցել «սերուցքայինների» երիտասարդական թիմում։ Այսպիսով, Կուբոն հանդես կգա «Ռեալ Կաստիլիայում», որը հանդես է գալիս Սեգունդա Բ-ում։ 

2016-2019 թվականների ընթացքում Կուբոն հանդես է եկել ճապոնական «Տոկիոյի» կազմում։ Այս ամառ կիսապաշտպանը նշել է իր նորամուտը Ճապոնիայի հավաքականի կազմում։ 

Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» վարձակալությամբ «Վալյադոլիդ» էր ուղարկել դարպասապահ Անդրեյ Լունինին։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել