Tert.am-ը գրում է.

Կրեմլում մեկնաբանել են Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի հետ կապված միջադեպը և հայտարարել, որ օդաչուներին ամենակարճ ժամկետներում կպարգևատրեն, գրում է ria.ru-ն:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետական պարգևները շնորհվում են երկրի ղեկավարի հրամանագրով:

«Երբ հերոսները ներկայացվեն պարգևների, սեղմ ժամկետներում կկատարվեն անհրաժեշտ ընթացակարգերը, դրանում ոչ մի կասկած չկա, և նրանք կպարգևատրվեն»,- հայտնել է Դմիտրի Պեսկովը:

Նա ընդգծել է, որ օդաչուներին Կրեմլում հերոս են համարում:

«Եկեք շնորհավորենք միմյանց, շուտափույթ ապաքինում մաղթենք նրանց, ովքեր տուժել են, և շնորհավորենք այն հերոս օդաչուներին, որոնք ինքնաթիռի վայրէջքի շնորհիվ մարդկային կյանքեր են փրկել»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել