Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսիի» նախկին մարզիչ Ջանֆրանկո Ձոլան, ով աշխատում էր Մաուրիցիո Սարիի մարզչական շտաբում, պատմել է, թե ինչպես են արձագանքել Կեպա Արիսաբալագայի տարօրինակ արարքին, երբ լիգայի գավաթի եզրափակիչ խաղում իսպանացի դարպասապահը հրաժարվել էր փոխարինվել։ 

«Սկզբում անհասկանալի իրավիճակ էր։ Մեզ թվում էր՝ Կեպան ուզում է ժամանակ ձգել։ Խաղից մեկ օր առաջ նա վնասվածք ուներ։ Մենք գիտեինք, որ պահեստային նստարանին Վիլի Կաբալյերոն է, ով շատ լավ գիտի «Սիթիի» ֆուտբոլիստներին։ Մենք որոշեցինք փոխարինում կատարել։ Դա նախապես մտածված քայլ չէր։

Երբ Կեպան հրաժարվեց փոխարինվել, մենք պարզապես կորցրել էինք խոսելու ունակությունը։ Այդ ամենին դժվար էր հավատալ։ Մենք ասում էինք նրան, որ դուրս գա դաշտից, իսկ նա համառորեն հակառակն էր պնդում։ Միգուցե այդ պահին ավագը պետք է մոտենար նրան և հորդորեր դաշտից դուրս գալ։ Չգիտեմ։ Եղավ այն, ինչ եղավ»,-Ձոլայի խոսքերն է մեջբերում BeIN Sports-ը։ 

Լոնդոնի «Չելսին» այդ խաղում հետխաղյա 11-մետրանոցներով զիջեց «Ման․ Սիթիին»։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել