Panorama.am-ը գրում է.

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում մինչև 2019-ի տարեվերջ ռուսական գազը կհասնի Թուրքիա։

Էրմենիհաբերի փոխանցմամբ, ներկայում գազատարի շինարարական աշխատանքները շարունակվում են Թրակիայի՝ Սև ծովին ափամերձ Քըյըքյոյ բնակավայրում։ Նշվում է, որ աշխատանքների 95 տոկոսն արդեն արված է։

Քըյըքյոյ բնակավայրում գազի տերմինալի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Այդ տերմինալն ապահովելու է ավելի քան 700 աշխատատեղ։ Նախքան գազամատակարարումը տերմինալում չափվելու են գազի ծավալային և որակական հատկանիշները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել