Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,
որպես Նոր Հայաստան կերտած հեղափոխական՝ Ձեր հասարակական-քաղաքական կարիերան սկսել եք Թեղուտի հանքավայրի դեմ պայքարով: Բայց քանի որ ժողովրդի վարչապետը Թեղուտի շահագործումը ներկայացնում է որպես Նոր Հայաստանի հեղափոխական իշխանության ձեռքբերում, Դուք մոռացել եք Թեղուտի համար Ձեր իսկ պայքարը՝ սահուն անցում կատարելով Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքաի տիրույթ: Իսկ տեղյա՞կ եք, որ ժողովրդի վարչապետը ոչ մի խնդիր չի տեսնում Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցում: Բազմահազար հայաստանցիների անունից խնդրանք. Ամուլսարի շահագործման հարցում ժողովրդի վարչապետի քաղաքականության վերաբերյալ արտահայտեք Ձեր դիրքորոշումը: Կամ ինչպես կասեր Stepan Partamianը՝ Ձեր գարձիքը՞ 

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել