Tert.amlife-ը գրում է.

Ամուսնությունից հետո Չինաստանում բնակություն հաստատած երգչուհի Սուսաննա Պետրոսյանն այս ընթացքում ամուսնու և 2-ամյա դստեր հետ Երևանում է։ Նրանք Հայաստան են եկել կարճ ժամանակով՝ հանդիպելու ընտանիքի և հարազատների հետ։

Tert.am Life-ը Սուսաննայի հետ զրուցել է Չինաստանի կյանքի, ուսման, դստեր և այնտեղ երաժշտական խումբ ունենալու մասին։

«Շատ-շատ ենք կարոտել բոլորին։ Այս անգամ բալիկս այն գիտակից տարիքում է, որ իր համար Երևանը շատ հետաքրքիր է՝ արդեն հասկանում է, հարազատներին ջերմ է ընդունում։ Ինձ թվում է, երբ հետ վերադառնանք իր համար մի փոքր դժվար կլինի, որովհետև հիմա շատ է կապվել  հարազատների՝  տատիկների, պապիկների հետ»,- ասաց երգչուհին։

Չինաստանում Սուսաննան սովորում է համալսարանում՝ մասնագիտանալով չինարենի մեջ։ Սակայն երգչուհին, չնայած հագեցած գրաֆիկին, կարողանում է ժամանակ հատկացնել նաև երաժշտությանը․ «Չինաստանում հիմնական զբաղվածությունս դասերն են։ Ես ուսանող եմ՝ մասնագիտանում եմ չինարենի մեջ, հանդես ենք գալիս համերգներով և դաստիարակում եմ դստերս։ Համալսարանում սովորելու դեռ երկու տարի ունեմ։ Ինչպես նշեցի, զբաղվում եմ երաժշտությամբ՝ տեղի ընկերնեիս հետ խումբ ունենք և պետական մակարդակով կազմակերպվող համերգներին ևս մասնակցում ենք, հրավերներ ենք ստանում»։

Երգչուհու խոսքով Չինաստանում համացանցից և հատկապես սոցցանցերից օգտվելու խնդիր կա և դա է պատճառը, որ ինքն այստեղ երկրպագուների և հետևորդների հետ հիմնականում չի կարողանում կիսվել այն ամենով, ինչով զբաղվում է այնտեղ։ Սուսաննան հայտնեց, որ օրեր անց վերադառնալով Չինաստան, ևս մի համերգային ծրագիր ունի․ «Հիմա էլ արդեն, երբ մեկնեմ՝ հեռուստատեսային հաղորդման շրջանակներում  համերգային ծրագիր ունեմ։ Աշխատանքային, կրթական զբաղվածությունս շատ մեծ է և այդ ամենը փորձում եմ նաև համատեղել ընտանիքիս և բալիկիս դաստիարակության հետ։ Այս պահին առաջնայինն ընտանիքս է, բալիկս և կրթությունս»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել