Armsport.am-ը գրում է.

AS-ի և BBC Radio 5-ի հեղինակավոր ինսայդեր Գիլյեմ Բալագան «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ տեղեկատվություն է հաղորդել։

Բալագան հայտարարել է, որ բրազիլացու տրանսֆերի համար այժմ պայքարում են «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»։

««Բարսելոնայի» առաջարկը՝ 100 մլն եվրո և Ֆիլիպե Կոուտինյոն։ ՊՍԺ-ն չի ընդունում այս առաջարկը։ «Ռեալն» առաջարկում է գումար, Խամես Ռոդրիգեսին և Գարեթ Բեյլին։ Այս դեպքում փարիզյան թիմն այլ ֆուտբոլիստների է ցանկանում։ ՊՍԺ-ն գերադասում է Նեյմարի տրանսֆերը վաճառել «Ռեալին»։ Իր հերթին Նեյը ՊՍԺ-ում խաղալու ցանկություն չունի»,- հայտարարել է Բալագեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել