Tert.am Life-ը գրում է.

Օրերս հաղորդավարուհի Մարինա Գրեգը և սիրելին՝ Ռոբերտ Ճանճապանյանը, պսակադրվել են Մուղնու սբ. Գևորգ եկեղեցում։ Մարինայի ընտրայլն աշխատում է «բարբերշոփի» ոլորտում և նրանց առաջին հանդիպումy տեղի է ունեցել հենց գեղեցկության սրահում։

Հաղորդավարուհին Tert.am Life-ին պատմել է ծանոթության, շփման, հարսի զգեստի ընտրության և պսակադրության արարողության մասին։

«Տարօրինակ ծանոթություն էր․ երկու տարի առաջ նա ինձ տեսել էր գեղեցկության սրահում՝ 2 օր անց զանգահարեց և հրավիրեց թանգարան։ Ինչպես իր զանգն, այնպես էլ հրավերը՝ տարօրինակ էր, բայց համաձայնեցի հանդիպել, քանի որ ունեինք ընդհանուր ծանոթներ։ Վստահ էի, որ դա լինելու է առաջին ու վերջին հադնդիպումը և այդպես էլ եղավ, որովհետև կարծում էի, որ մենք տարբեր ենք։ Երկու տարիների ընթացքում, սակայն հասցրինք մտերմանալ՝ կապը պարբերաբար պաշտպանում էինք, նրա տեսակը ինձ շատ դուր էր գալիս, բայց չգիտես ինչու անձնական կապ չէի պատկերացնում»,- ասաց Մարինան:

Հաղորդավարուհու խոսքով ամեն ինչ սկսվել է այս տարի հունվարից, երբ իրենք սկսել են ավելի հաճախ հանդիպել․ «Հասկացա, որ ես էլ եմ սիրահարվել, որ նա այն մարդն է, ում ես պատկերացնում եմ իմ կողքին, ում հետ ես շատ երջանիկ եմ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել