Փաստորեն Հայաստանում որոշվել է իրականացնել օպերացիա «Զուրաբիշվիլի»: Սալոմե Զուրաբիշվիլին, ով հիմա Վրաստանի նախագահն է, ծնվել, մեծացել ու ԱԳՆ-ի աշխատակից է դարձել Ֆրանսիայում, ուր իր ծնողները գաղթել էին անցած դարի քսանականներին: Ֆրանսիայում Սալոմեն հասել էր ընդհուպ մինչև Ազգային Անվտանգության ռազմավարության և միջազգային հարցերի ղեկավարի պաշտոնին: 2004-ին Սալոմեն նշանակվում է Վրաստանի ԱԳ նախարար, իսկ ամիսներ անց պահանջում է ռուսական զինված ուժերի հեռացումը Վրաստանից: Հետո հրաժարական է տալիս, իսկ 2018-ին ընտրվում է Վրաստանի նախագահ ու միանգամից հրաժարվում ՌԴ-ի հետ որևէ համագործակցությունից:

Օրերս հայտնի դարձավ, որ մի տենց Զուրաբիշվիլի էլ մեզ մոտ է գործուղղվել, մեր դարավոր «բարեկամ» Մեծ Բրիտանիայից: ՀՀ-ում Բրիտանիայի դեսպան է նշանակվել ոմն Ալան Գոբաշյան, ով Զուրաբիշվիլիի կարգի կարիերա է արել ու, ինչպես և Զուրաբիշվիլիի դեպքում, նա նույպես կարիերան ձգտում է ավարտել Գեներալ Նահանգապետի կոչմամբ:

Եվ ու ահա, հարյուր տարի առաջ հայերի ցեղասպանությունը հայերի իսկ ձեռքով հրահրած բրիտանացիների նավերը ոնց որ վերջապես բարձրանում են հայկական լեռները: Ընդ որում, սցենարը լրիվ նույնն ա, էն տարբերությամբ, որ էն ժամանակ նավթն էր թիրախը, իսկ հիմա` գազը: Գեներալ Նահանգապետ Գոբաշյանն էլ պիտի երաշխավորի, որ Ադրբեջանում իրենց ներդրումներին բան չսպառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել