Tert.am-ը գրում է.

Զեյթունի Ահարոնյան փողոցի ծառերն ապօրինի չեն հատվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով բնակիչների ահազանգին, որ նորակառույց շենքի կառուցապատման համար հատվում են առողջ ծառեր:

Նշենք, որ Ահարոնյան փողոցի բնակիչները դիմել են Tert.am-ի խմբագրություն և ահազանգել ծառահատման մասին:

Հակոբ Կարապետյանը պարզաբանեց, որ կառուցապատումն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների միության ծրագրով, որը մեկնարկել է մի քանի տարի առաջ  և այդ ծրագրով Ավանում և Զեյթունում երիտասարդ մասնագետների համար բնակարաններ է կառուցում: «Սա այդ ծրագրի հերթական փուլն է, և այս նախագծով նախատեսվում է, որ այդ ծառերը պետք է հատվեն և բնականաբար փոխարենը կառուցապատողը պարտավորվում է իր կառուցապատման տարածքում կանաչապատման զգալի աշխատանքներ իրականացնել: Ծառը այս ընթացքում անվնաս է մնացել, բայց ներկայումս այն փուլին են հասել, որ այլևս չեն կարող չկտրել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել