Ոչ միայն մտավորականը, այլև քաղաքական գործիչը պետք է ժամանակի ընդդիմությունը լինի: Արվեստագետը, գրողը, բանաստեղծը, ինչպես Չարենցն է ասել՝ պիտի ժամանակի շունչը դառնա: Նա քաղաքական կեցվածք պետք է չունենա: Բայց իր ճշմարիտ խոսքը ուղղակի պետք է ներկայացնի հասարակությանը: Մտավորականությունը շատ նուրբ օրգանիզմ է, նրան հասարակությունը պետք է պահի, պահպանի, որպեսզի ինքն էլ ուղղորդվի մտավորականի բարեկրթությամբ: ԵՎ հիվանդագին երևույթները միասին՝ մտավորականության առաջնորդությամբ հասարակությունից դուրս հանեն: Ամբողջ Հայաստանը թաղված է կեղծիքի, բամբասանքի, վիրավորանքի, բանսարկության, ստի, կեղծ տեղեկատվության, փոխադարձ մեղադրանքների, թշնամանքի, ատելության, անտերության, իսկ Երևանը՝ նաև աղբի մեջ...
Թե բա, ժողովուրդ ջան, ամեն ինչ միանգամից չի լինում, պետք ա մի քիչ սպասել (մինչև 2050թ), թե չէ` դուք կոլապսի մեջ կհայտվեք։

Հ.Գ. Մարդ կա մարդա, մարդ էլ կա բախտը խելքից առաջ է ընկել:

Հ.Գ.Գ. Բոլորը բողոքում են փողի բացակայությունից, բայց խելքի բացակայությունից ոչ ոք չի բողոքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել