Անցյալ 50 տարիների ընթացքում անտառներում կենդանիների թիվը զգալիորեն նվազել է: 1970 թվականից ի վեր նրանք մոտ երկու անգամ նվազել են: Այս մասին վկայակոչում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) զեկույցը՝ հաղորդում է Redaktionsnetzwerk Deutschland-ը։

Կենդանիների աշխարհում ամենավնասվածը երկկենցաղներն են, օրինակ՝ գորտերը, ինչպես նաև կաթնասունները, մասնավորապես՝ կապիկները և անտառային փղերը: Վայրի կենդանիների թվի աննախադեպ կրճատման հիմնական պատճառը, ըստ WWF-ի, բնակավայրերի կորուստն է, մասնավորապես անտառահատումների պատճառով:

«Աշխարհի անտառներում կենսաբազմազանության անկումը նախազգուշացում է», – ասում է WWF խորհրդի անդամ Քրիստոֆ Հայնրիխը հրապարակման վերաբերյալ մեկնաբանության մեջ: Նա հավելել է, որ կենդանիների ոչնչացումը կարող է բացասաբար անդրադառնալ անտառների՝ ջերմոցային գազեր պահելու ունակության վրա, ինչը հանգեցնում է կլիմայի ավելի ծանր ճգնաժամի:

Ուսումնասիրության համար գիտնականներն օգտագործել են ողնաշարավորների 268 և կենդանիների 455 տեսակների տվյալներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել