Armenpress.am-ը գրում է.

Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի հարավի Քերալայի նահանգի մի շարք շրջաններում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով, որոնք հանգեցրել են ավելի քան 90 մարդու մահվան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին հայտնել Է Hindustan Times թերթը:
«Մենք այս ողբերգության հետեւանքները կհաղթահարենք միավորվելով»,-հայտարարել Է նահանգի գլխավոր նախարար Փինարայի Վիջայանը: Նշվում Է, որ արտակարգ ռեժիմը վերաբերել Է Իդուկիի, Էռնաքուլամի եւ Ալեփիի շրջաններին: Աղետի շրջաններում շարունակվում են որոնողափրկարարական գործողությունները:
Ինչպես օգոստոսի 13-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները, առնվազն 202 մարդ զոհվել Է Հնդկաստանի հարավում մոլեգնող հեղեղումների հետեւանքով: Ավելի վաղ հաղորդվել Էր 184 զոհվածի մասին: 
Հրատարակության տվյալներով՝ փրկարարները հեղեղված շրջաններից տարհանել են 1,2 մլն մարդու, այժմ նրանք գտնվում են ժամանակավոր տեղավորման կենտրոններում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել