Վարչապետի ու Երևանի քաղաքապետի ուղիղ կապը, ասես, ոչ պրոֆեսիոնալ, իրենց պաշտոններին չհամապատասխանող երկու պատահական մարդու քաղաքական ներկայացում լիներ, որտեղ, անգամ սցենարի հեղինակն էլ էր անտաղանդ։

Իշխանությունը չի կարողանում լուծել ամենապրիմիտիվ՝ աղբի խնդիրը։ Նրանցից բարձր ստանդարտներ չեն էլ պահանջվում։ Ոչ ոք չի խոսում աղբավերամշակման գործարանի անհրաժեշտության, կամ աղբի տեսակավորման մասին։ Խնդրում ենք քաղաքը մաքրել։ Սակայն քաղաքապետը շնորհակալություն է հայտնում վարչապետին այն բանի համար, որ նա աչք է փակել այս երևույի վրա ու լռել է մինչև այսօր։

Ի վերջո, աղբահան մեքենաներ կգնեն, աղբը մի կերպ կհավաքեն, բայց այս անմակարդակությունը մեզ հարիր չի։ Մեզ այնպիսի իշխանություն է պետք, որը կկարողանար՝ հաստատակամության, իշխանական երկաթե կամքի ներքո բոլորիս միավորել, սակայն, խոհեմության ու գրագիտության օրինակ հանդիսանալ։ Մեզ պետք է այնպիսի իշխանություն, որը Հայաստանը կդարձներ տարածաշրջանային քաղաքական, տնտեսական լիդեր, կկազմակերպեր վերադարձ ու հայրենադարձություն, կզարգացներ ինֆրաստրուկտուրան ու կկապեր մեր Երկիրը էներգակիրների տրանսպորտային համաշխարհային ցանցերին։

Այն ինչ ես տեսնում եմ այսօրվա էկրաններին, նուրբ ասած՝ կոչվում է դեմագոգիա։ Փոխանակ աշխատանքից հանելու ու նոր պաշտոնակատար նշանակելու, դուք նստած ինչ որ բաներից եք խոսում։

Եվ վերջում, ես այսպես եմ հասկանում, վարչապետը պիտի մաքուր հայերենով խոսի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել