Hraparak.am-ը գրում է.
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ իրավիճակը չի հանդարտվում։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՊՏՀ նախկին պրոռեկտոր, ներկայումս խորհրդական Պարույր Քալանթարյանի հարսը՝ ֆինանսական հաշվառման ամբիոնի դասախոս Թեհմինե Ստեփանյանը, չի հաղթահարել նոր մտցված որակավորման կանոնակարգով անցկացվող մրցույթը, սակայն սեպտեմբերից շարունակելու է դասավանդել համալսարանում՝ 1.25 դրույքաչափով։ Այս հանգամանքը վրդովվեցրել է մրցույթը չանցած և ռեկտորի դեմ բողոքող մյուս դասախոսներին։ ՀՊՏՀ ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը չհերքեց մեր լուրը՝ ասելով, որ ամբողջովին հնարավոր է դասախոսը շարունակի սեպտեմբերից դասավանդել, նա այդ հանգամանքը բացատրեց հետևյալ կերպ․
«Ես վերջնական տեղեկություն չունեմ այդ մասին, սակայն կա մեխանիզմ, որով հնարավոր է։ Մրցույթի արդյունքում առկա են թափուր մնացած դասաժամեր, որոնք այդ կանոնակարգի համաձայն կարող են բաշխվել ինչպես մրցույթին չմասնակցած, այդպես էլ մրցույթը միավորների նվազագույն պակասով չհաղթահարած հավակնորդների միջև՝ հաշվի առնելով ուսանողական հարցումների արդյունքները։ Այսինքն՝ հնարավոր է, որ մի շարք չանցած դասախոսներ ժամեր ստանան։