Armenpress.am-ը գրում է.

 Հոնկոնգում ընդդիմադիր ուժերը մտադիր են առաջիկա կիրակի օրը՝ օգոստոսի 18-ին, նոր լայնընդգրկուն ցույց կազմակերպել քաղաքի կենտրոնում: 
Ակցիայի կազմակերպիչները՝ «Քաղաքացիական ճակատ հանուն մարդու իրավունքների» պրոդեմոկրատական կազմակերպությունից, հույս ունեն, որ այն կներգրավի մինչեւ 300 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին հայտնել Է RTHK ռադիոկայանը:
Հանրահավաքը պլանավորվում Է սկսել տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին)՝ Վիկտորիա պարկում եւ ավարտել գործարար կենտրոնում: Կազմակերպիչները հայտնել են, որ երթի անցկացման պաշտոնական հայտ են ներկայացրել, իշխանություններն առայժմ դրա վերաբերյալ որոշում չեն կայացրել: 
Անցած հանգստյան օրերին Հոնկոնգի ոստիկանությունն անվտանգության նկատառումներով հրաժարվել Էր ցույցեր արտոնել քաղաքի չորս շրջանում: Սակայն դա պրոդեմոկրատական ակտիվիստներին հետ չպահեց բողոքի ակցիաներին մասնակցելուց, որոնց ընթացքում բախումներ եղան իրավապահ մարմինների հետ, տուժեց 40 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել