Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում Է ԿԺԴՀ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանին Ռուսաստանում նոր դեսպան նշանակելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը՝ վկայակոչելով մի աղբյուր: Բիգանի թեկնածությունը վերջնականապես չի հաստատվել, սակայն, գործակալության տվյալներով, որոշումը կընդունվի մոտ ժամանակներս:

Reuters-ը նշում Է, որ այդ պաշտոնում Բիգանի նշանակումը եւ հետագա տեղափոխվելը Մոսկվա կարող Է վտանգել ԿԺԴՀ-ի հետ ԱՄՆ-ի բանակցությունները, քանի որ հենց այդ դիվանագետն Էր Հանոյում պատրաստել Կիմ Չեն Ընի հետ Թրամփի փետրվարյան հանդիպումը, ինչպես նաեւ ձգտում Էր հասնել երկու երկրների ղեկավարների շփումների վերսկսմանը:

Սթիվեն Բիգանն ավարտել Է Միչիգանի նահանգի համալսարանը, որտեղ ուսումնասիրել Է քաղաքագիտություն եւ լուսաց լեզու: 1992-1994 թվականներին նա գլխավորել Է Միջազգային հանրապետական ինստիտուտի մոսկովյան բաժանմունքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել